Энтобан капсулы

Энтобан капсулы

<<Էնտոբան>>-ը կոմբինացված ֆիտոապարատ է, որն ունի հակափորլուծային, հակամանրէային, հակապրոտոզային /  նախնէակների կենսագործունեությունն ընկճող/ ազդեցություն:

Խավավոր հոլարենան ունի հակամանրէային և հակաամեոբային գործառույթ:

Սովորական մրտենին ունի մանրէասպան / հատկապես ստաֆիլակոկի և ստրեպտոկոկի ժամանակ/ , հակավիրուսային, սնկասպան և հակաբորբոքային ազդեցություն: Այն խթանում է վերականգնողական գործընթացները: Դառը միացությունները նպաստում են մարսողական գեղձերի սեկրեցիային և բարելավում են մարսողությունը:

Փշոտ կծոխուրը ունի հակաբորբոքային,  հակափորլուծային, կապող և հականեխիչ ազդեցություն: Բերբերին ալկալոիդը ունի լավ արտահայտված հակաբակտերիալ գործառույթ:

Բենգալյան սերկևիլը ունի հիպոգլիկեմիային ազդեցություն և նպաստում է սննդի մարսողությանը:

Ներկատու կաղնին ունի կապող, հակաբորբոքային և մանրէասպան ազդեցություն:

Շքեղ բուտեան ունի կապող և որդամուղ ազդեցություն:

Հակափորլուծային բուսական պատրաստուկ

  • Իր կապող և հակամանրէային ազդեցության շնորհիվ այն արդյունավետ և արագ կերպով վերացնում է փորլուծությունը:
  • Ունի մանրէասպան ազդեցություն դիզենթերիայի ամեոբա վիրուսի ժամանակ:
  • Ազդում է հարթ մկանային համակարգի վրա, վերացնում է կծկանքները՝ վերականգնելով աղիքների գալարակծկանքը:
  • Պաշտպանում է մարսողական համակարգի լորձաթաղանթը:
  • Ունենալով ծածկող ազդեցություն՝ խոչընդոտում է արյան մեջ թունավոր նյութերի ներծծմանը:
  • Կարող եք օգտագործել ուտելուց առաջ կամ հետո:

Մեկ դեղապատիճը ներառում է մզվածքներ

  • Խավավոր հոլարենա         400 մգ
  • Սովորական մրտենի          400 մգ
  • Փշոտ կծոխուր                      100 մգ
  • Բենգալյան սերկևիլ             100 մգ
  • Ներկատու կաղնի                 100 մգ
  • Շքեղ բուտեա                          100 մգ

Սննդային թունավորման, ոչ սպեցիֆիկ փորլուծության և ստամոքսաաղիքաբորբի բուժման օժանդակ միջոց:

Մեծահասակների համար – ամեն 4 ժամը մեկ նախ՝ 2 դեղապատիճ, ապա՝ 1 դեղապատիճ:

Պատրաստուկը կարող եք օգտագործել ուտելուց հետո կամ առաջ:

Խորհուրդ է տրվում այն օգտագործել 2-5 օր;

Մեկ փաթեթավորման մեջ 20/60 դեղապատիճ:

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency