Линкас ОРВИ гранулы
Линкас ОРВИ гранулы
<<Լինկաս>> ՍՇՎ գրանուլները /ջրում հեշտ լուծվող փոշի/ կոմպլեքս ֆիտոպրեպարատներ են, որոնք ունեն խխահան, լորձալույծ, բրոնխալույծ, հակաբորբոքային, ջերմիջեցնող և կծկանքալույծ ազդեցություն:
Սպիտակ ուռենին ցուցաբերում է ջերմիջեցնող, հակաբորբոքային, ցավազրկող ազդեցություն:
Անոթային ադատոդան պարունակում է վազիցին և վազիցինոն ալկալոիդներ: Այն ունի բրոնխալայնիչ, խխահան ազդեցություն, նվազեցնում է խորխի մածուցիկությունը և բարձրացնում է բրոնխային էպիթելի թարթիչների շարժունակությունը, որը նպաստում է խորխի վերացմանը: Այն նպաստում է սուրֆակտանտի առաջացմանը , որը շնչառական մկաններին ապահովում է «ներշնչում/արտաշնչում» կատարելու լիարժեք ունակություն: Այն ունի նաև հակաասթմատիկ ազդեցություն ՝ պաշտպանելով բրոնխակծկումներից , որոնք առաջանում են հիստամինի գործառնությունից:
Անուշաբույր մանուշակն ունի հակահիստամինային , խխահան, ջերմիջեցնող, քրտնաբեր ազդեցություն:
Հարթ մատուտակն ունի խխահան և հակաբորբոքային ազդեցություն: Մատուտակի բաղադրիչ տարր հանդիսացող գլիցիրիզինային թթուն ունի իմունոստիմուլյատոր գործառույթ՝ բարձրացնելով ինչպես տեղային, այնպես էլ ամբողջ իմունիտետը:
Չինական թեյը ունի միզամուղ, տոնուսը բարձրացնող ազդեցություն և համարվում է կապող միջոց:
Սովորական սամիթը ուժեղացնում է բրոնխների սեկրետոր գործառնությունը և թողնում է լորձալույծ ազդեցություն, ինչպես նաև ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություն:
Գնդաձև էվկալիպտը ունի հականեխիչ հատկություն, հատկապես ստրեպտոկոկի, ստաֆիլակոկի նկատմամբ և թողնում է հակաբորբոքային ազդեցություն: Խթանում է վերականգնողական գործառնությունը, բարձրացնում է հյուսվածքների դիմակայունությունը հիպոքսիայի ժամանակ:
Դեղատու կատվախոտը նվազեցնում է նյարդային կենտրոնական համակարգի գրգռվածությունը, թուլացնում է հարթամկանային օրգանների կծկումները:
<<Լինկաս>> ՍՇՎ գրանուլները խորհուրդ են տրվում գրիպի և մրսածության առաջին նախանշանների ժամանակ:
- Հիմնական հատկություններ
- Բաղադրություն
- Օգտագործման ցուցումներ
- Օգտագործման եղանակն ու դեղաքանակը
- Փաթեթավորում և դեղաձև
Բուսական պատրաստուկ <<Լինկաս>> ՍՇՎ-ն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները սուր շնչառական հիվանդություննրի ախտանշանները վերացնելու համար:
- Իջեցնում է ջերմությունը
- Թուլացնում է թունավորման ախտանիշները
- Նպաստում է ռինիտի, ֆարինգիտի, տրախեիտի նախանշանների արագ վերացմանը
- Թեթևացնում է հազը
- Ունի ջերմիջեցնող , հակաբորբոքային, իմունոմոդուլյատոր և խխահան ազդեցություն:
- Զգալիորեն բարելավում է ընդհանուր վիճակը
- Հարմար է օգտագործման համար և արտադրվում է ջրում արագ հալչող գրանուլի տեսքով:
- Չի առաջացնում քնածություն և չի ազդում բարձր կենտրանացվածություն, արագություն և ուշադրություն պահանջող գործունեությունների վար
- Արագ հալչում է տաք ջրում
- Ունի հաճելի համ
Շաքար չպարունակող <<Ինստի>>-ն <<Ինստի>> պատրաստուկի արտադրման լրացուցիչ ձևն է: Նախատեսված է շաքարային դիաբետ, էքսուդատիվ դիաթեզ ունեցող հիվանդների և ցածր կալորիականությամբ սննդակարգով սնվող մարդկանց համար.
Յուրաքանչյուր գրանուլի սաշետ պարունակում է մզվածքներ
Ակտիվ նյութեր
- Սպիտակ ուռենի 750 մգ
- Անոթային ադատոդան 300 մգ
- Հարթ մատուտակ 550 մգ
- Չինական թեյ 125 մգ
- Անուշաբույր մանուշակ 100 մգ
- Դեղատու կատվախոտ 100 մգ
- Սովորական սամիթ 75 մգ
- Գնդաձև էվկալիպտ 35 մգ
Սուր շնչառական վարակների /ՍՇՎ/ ախտանշանային բուժում /ջերմության բարձրացում մինչև 38 °С, գլխացավ, քթի փակվածություն, հազ, ցավ կուլ տալու ժամանակ/:
Մեծահասակների համր ՝ օրական 2-3 անգամ մեկական սաշետ:
Սաշետն անհրաժեշտ է լուծել մեկ բաժակ տաք ջրի մեջ և խմել դանդաղ:
Բուժման տևողությունը ՝ 7-8 օր:
Մեկ փոքրիկ կապոցի /սաշետ/ մեջ 5.6 գ գրանուլ և 5 ու 10 փոքրի կապոց /սաշետ/ մեկ փաթեթի մեջ: