Իրավական տեղեկատվություն

Այս կայքը պատկանում է <<Հերբիոն>> ընկերությանը:

Օգտագործման պայմանները

Եթե դուք բացում կամ դիտում եք <<Հերբիոն>> ընկերության կայքի որևէ էջ, ապա ավտոմատ կերպով համաձայնվում եք վերջինիս օգտագործման պայմաններին: Եթե որևէ պատճառով դուք համաձայն չեք կայքի օգտագործման պայմաններին, խնդրում ենք փակել այն և չօգտագործել կայքի տվյալները:

<<Հերբիոն>> ընկերությունը իր կայքի կառավարումը, հսկողությունը և թարմացումները իրականացնում է Կիև քաղաքից /Ուկրաինա/:

 

Կայքի ցանկացած տեղեկատվություն պատկանում է <<Հերբիոն>> ընկերությանը և տրամադրվում է միայն տեղեկատվական նպատակներով: Կայքում ներկայացված տեղեկատվությունը իրավաբանական փոխհարաբերությունների հիմքեր և նմանատիպ փոխհարաբերություններ չի ստեղծում , եթե այլ բան նախատեսված չէ օրենքով (գովազդային նյութերի թողարկում, պաշտոնական առաջարկներ և այլն):

Պատրաստուկների և ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը <<Հերբիոն>> ընկերության կայքում , դեռ փաստացի չի նշանակում, որ <<Հերբիոն>> ընկերությունը տվյալ պատրաստուկը կամ ապրանքը դուրս է բերել շուկա կամ դրանք առաջարկել է վաճառքի այն երկրում, որտեղից օգտատերը մուտք է գործել կայք կամ այն երկրում, որով հետաքրքրված է օգտատերը: Ներկայացված ապրանքի կամ պատրաստուկի շուկայական տեղեկատվության, ձեր երկրում դրա վաճառքի առաջարկների մասին ձեզ հետաքրքրող տեղեկատվություն ստանալու համար դիմեք <<Հերբիոն>> ընկերությանը, վերջինիս ֆիլիալներին կամ ներկայացուցչությանը:

 

Հրաժարում պատասխանատվությունից

<<Հերբիոն>> ընկերությունը մանրազնին կերպով մշակել  է իր կայքը տեղեկատվական նպատակներով: Սակայն <<Հերբիոն>> ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում նշված տեղեկատվության ամբողջականության և ճշգրտության համար: Բացի այդ <<Հերբիոն>> ընկերությունը ցանկացած պահի և ցանկացած միջոցներով իրավունք ունի փոփոխելու, հեռացնելու ու ավելացնելու այս կայքի բովանդակությունը՝ առանց հաշվի առնելու պատճառները  և առանց նախնական ծանուցման: Կայքի օգտատերը տեղադրված տեղեկատվությունից օգտվելիս գործում է իր ռիսկով : <<Հերբիոն>> ընկերությունը և այս կայքի մշակմանն ու ստեղծմանը մասնակցած ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ պատասխանատվություն չի կրում ցանկացած վնասի ( որը կարող է առաջանալ ցանկացած կերպ այս կայքի տեղեկատվությունից օգտվելու կամ դրա օգտագործման անկարողության արդյունքում) և իր թողած սխալների ու տեղեկատվության բովանդակության թերի լինելու համար:

<<Հերբիոն>> ընկերության կայքում տեղադրված տեղեկատվությունը նախատեսված չէ <<Հերբիոն>> ընկերության ապրանքն ու պատրաստուկները կիրառելու միջոցով մասնագիտական բժշկական ցուցումներ կամ ցանկացած հիվանդության բուժումներ նշանակելու համար : Դրանք օգտագործելուց առաջ դիմեք բժիշկի խորհրդատվությանը:

 

Այլ կայքերի հղումներ

Կայքի էջերը կարող են տեղեկատվություն պարունակել երրորդ կողմի կամ երրորդ կողմի կայքերի վեաբերյալ : <<Հերբիոն>> ընկերությունը ծանոթ չէ երրորդ կողմի կայքի բովանդակությանը և պատասխանատվություն չի կրում այդ բովանդակության համար:

 

Մտավոր սեփականության իրավունք

 

<<Հերբիոն>> ընկերության կայքում տեղադրված ամբողջ տեղեկատվությունն ու բոլոր պատկերները ենթակա են  հեղինակային իրավունքին և մտավոր սեփականության իրավունքին:  <<Հերբիոն>> ընկերության կայքում հրապարակած փաստաթղթերը կարող են վերականգնվել միայն բացառապես անձնական և առևտրային նպատակների համար և վերոհիշյալ բոլոր նշումները հեղինակային իրավումքի և մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ պետք է հաշվի առնվեն: Կայքում ներկայացված տեղեկատվությունը չի թույլատրվում առանց <<Հերբիոն>> ընկերության գրավոր թույլտվության առևտրային նպատակներով կրկնօրինալել, պատկերել, ներբեռնել, փոփոխել կամ ցանկացած միջոցով տարածել:Կայքում հանդիպող ապրանքանիշերը գրանցված են <<Հերբիոն>> ընկերությունում կամ <<Հերբիոն>> ընկերությունը իրավունք ունի կիրառելու դրանք: