Ընկերության ներկայացուցիչ – Դեղագործական ոլորտ

Միջազգային դեղագործական ընկերությունը փնտրում է կազմակերպված և շփվող Ընկերության ներկայացուցչի՝ Հայաստանում գործունեությունը համակարգելու համար: Այս պաշտոնը իդեալական է այն մասնագետների համար, ովքեր կարևորում են մարդկանց հետ շփումը, պլանավորումը և կառուցվածքային աշխատանքը միջազգային միջավայրում:

🤝 Հիմնական պարտականություններ՝
• Ներկայացնել ընկերության շահերը Հայաստանում:
• Կառավարել և զարգացնել հարաբերությունները դիստրիբյուտորների և հիմնական գործընկերների հետ:
• Փոխգործակցել Առողջապահության նախարարության և կարգավորող մարմինների հետ (գրանցում, հաշվետվություն, օրենսդրության պահպանում):
• Բժշկական ներկայացուցիչների փոքր թիմի կառավարում. աշխատանքի մոնիթորինգ և մոտիվացիա:
• Համակարգել գլխավոր գրասենյակի հետ ռազմավարական, գործառնական և վարչական հարցերում:
• Ապահովել ոլորտի կարգավորող և էթիկական չափանիշներին համապատասխանությունը:

🎯 Թեկնածուի պահանջները՝
• Դեղագործական ոլորտում առնվազն 10 տարվա փորձ:
• Գերազանց կառավարման, կազմակերպչական և գործընկերների հետ աշխատանքի հմտություններ:
• Հայաստանի դեղագործական շուկայի և կարգավորող շրջանակի իմացություն:
• Անկախ և թիմային աշխատանքի ունակություն:

💻 Համակարգչային գրագիտության պահանջները՝
• Համակարգչային հմտությունների առաջադեմ իմացություն (պարտադիր):
• Microsoft Office-ի (Excel, Word, PowerPoint) հմտություններ՝ հաշվետվությունների և շնորհանդեսների համար։
• CRM համակարգերի հետ աշխատելու փորձ (գործունեության հետևում, տվյալների վերլուծություն)։
• Կորպորատիվ առցանց հաղորդակցման գործիքների վստահորեն օգտագործում։

🌐 Լեզվական պահանջներ՝
• Հայերենի և ռուսերենի ազատ իմացություն (գրավոր և բանավոր)։
• Անգլերեն (կդիտարկվի որպես առավելություն)։

📍 Աշխատանքի վայր՝
• Երևան, Հայաստան (հազվադեպ գործուղումներ երկրի ներսում/արտասահման)։

📩 Դիմելու կարգը՝
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ռեզյումեն և ուղեկցող նամակն ուղարկել հետևյալ հասցեով՝

hrmanager.russia@herbion.com

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency