Ընկերության մասին

<<Herbion International>>- ը դինամիկ զարգացում ունեցող դեղագործական ընկերություն է, որը ստեղծվել է 1983 թվականին և կենտրոնացած է բարձր որակի բուսական բնական պատրաստուկների մշակման հետազոտման վրա: Ընկերության նպատակը որակյալ, արդյունավետ, առանց քիմիական հավելումների դեղորայքային պատրաստուկների մշակումը, արտադրումն ու դրանք դեղագործական շուկա հանելն է:

Առողջապահության բնագավառում լինելով առաջատար մշակող՝ <<Հերբիոն>>  ընկերությունը պարտավորվում է զգալի ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի որակի վրա՝ անխոնջ կերպով հայտնաբերելով, զարգացնելով և մատուցելով դեղորայքային նորարարական պատրաստուկներ՝ հիմնված բույսերի հումքի վրա : 35 տարվա աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է գործունեություն ծավալել 21 երկրներում: 1997 թ-ին <<Հերբիոն>>  ընկերությունը դուրս եկավ Պակիստանի սահմաններից և իր առևտրային ու շուկայավարական գործողությունները սկսեց ինչպես Անկախ պետությունների համագործակցության /ԱՊՀ/ , այնպես էլ նախկին Սովետական միության անդամ երկրների շրջանակներում: Աստիճանաբար մեծացնելով իր գործունեության ծավալը ամբողջ ԱՊՀ տարածքում՝ ընկերությունը հաջող կերպով կարողացավ իր դիրքերը զբաղեցնել նաև այնպիսի տարածաշշրջաններում, ինչպիսիք են Հեռավոր Արևելքը, Արևելյան Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան: Այսօր արդեն մեր պատրաստուկները ներկայացված են 3 մայրցամաքների թվով 4 տարածաշրջաններում:

Ունենալով ավելի քան 50 ապրանքատեսակ՝ մենք չենք բավարարվում նվաճումներով, այլ ստեղծում ենք անընդհատ կատարելագործվող բուսական հիմք ունեցող բնական ապրանք, շարունակում ենք ի կատար ածել մեր առաքելությունը, այն է Երկիր մոլորակի բնակչության առողջության մասին հոգ տանելը: Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում պրոֆեսիոնալ բժիշկների, դեղագործների, պրովիզորների հետ աշխատելու հարցին: Այս հեռատեսական մոտեցումը շարժիչ ուժ է համարվում և նպաստում է, որպեսզի  <<Հերբիոն>>  ընկերությունն աճի և դառնա միլիոնավոր երախտապարտ սպառողներ ունեցող աշխարհի մասշտաբով առաջատար կազմակերպություն:

<<Հերբիոն>>  ընկերության պատրաստուկները նախատեսված են բուժելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մրսածության ախտանիշերը, հազն ու գրիպը, տղամարդկանց սեռական խնդիրները, մարսողական և լյարդի խանգառումները:  Մեր պատրաստուկների անվտանգությունը հիմնված է բարենպաստ հավասարակշռված բաղադրության վրա, որի համար կիրառվում են բնական մզվածքներ՝ խստորեն խուսափելով վնասակար քիմիական նյութերի օգտագործումից:

Բուսկան հիմք ունեցող պատրասուկների ստեղծումը արվեստ է, որն ունի շատ  խորը և հին արմատներ: <<Հերբիոն>>  ընկերության պատրաստուկները ստեղծվում են ավանդական այուրվեդիկ բաղադրատոմսերով: ընդունելով հազարամյակների փորձն ու ավանդույթները, մենք ստեղծում ենք ժամանակակից դեղամիջոցներ ` կիրառելով առավել առաջադեմ տեխնոլոգիաներ: Այն իրենից ներկայացնում է ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համադրություն:

<<Հերբիոն>>  ընկերությունն անընդհատ հոգ է տանում իր ապրանքատեսակի որակի մասին արտադրման մշակման բոլոր փուլերում՝ սկսած հումքից մինչև պատրաստի արտադրանք: Արտադրման եղանակն ու արտադրված դեղորայքային պատրաստուկի որակը համապատասխանում են միջազգային Պատշաճ արտադրական գործունեության (GMP, Good manufacturing practices) ստանդարտներին: Ստեղծվել է արտադրության ընթացքում որակի վերահսկման բաժին , որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, կան բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք ապահովում են որակի ստանդարտավորման մշտական և արդյունավետ վերահսկում:

Արտադրման ժամանակ կիրառվում են անընդհատ թարմացվող սարքավորումներ և ժամանակակից բարձրորակ տեխնոլոգիաներ: Ծրագրային ապահովման առկայությունը երաշխավորում է արտադրական գործառնության ժամանակակից և որակյալ իրագործումը  :

Ընկերությունն ունի ժամանակակից, լավ  սարքավորումներով ապահովված և ավտոմատացված համակարգ, որը նախատեսված է դեղաբույսերի լուծամզման համար: Դեղաբույսերի հեղուկ մզվածքից ստացված ակտիվ բաղադրիչների պահպանման համար առկա է  վակուումային չորացում:

Տեխնոլոգիական գործընթացի յուրաքանչյուր փուլի մշտական վերահսկողության շնորհիվ ընկերությունը երաշխավորում է արտադրված պատրաստուկների բարձր որակը, որն էլ իր հերթին թույլ է տալիս հասնել գլխավոր նպատակին՝ հասարակությանը ապահովել արդյունավետ և բարձրորակ դեղամիջոցներով:

Ընկերությունը գտնվում է գոյություն ունեցող ապրանքատեսակների կոնսոլիդացիայի շարունակական գործընթացում՝ տարածելով  ապրանքանիշը, հայտնաբերելով նոր շուկա և մշակելով նոր արտադրանք: Հաջողությամբ ներկայացնելով իր կարգավիճակը որպես ժամանակակից արտադրության ընկերություն՝ այն ձեռք է բերել պատշաճ արտադրական գործունեության վկայագիր, ինչպես նաև որա կիկառավարման համակարգերի ISO 9001-2008, ISO 14000 և ISO 22000 վկայագրեր, եվրոպական համապատասպանության սերտիֆիկատ: Վերը նշված բոլոր փաստերը ամբողջությամբ թույլ են տալիս, որ <<Հերբիոն>> ընկերությունը վստահություն ստեղծի աշխարհի միլիոնավոր սպառողների մոտ և դառնա հավատարմություն, հուսալիություն  և բարեկեցություն ներշնչող ընկերություն :

Want to write my own article? You can obtain any composition of any length for any level. The wide variety and depth of subjects and courses that will help you get a perfect grade is really impressive! Only essay helper send your”write my essay for me” query, and you’ll get a comprehensive article in as little time as possible! It’s simple!

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency