Бонджигар сироп
Бонджигар сироп
Բոնջիգարը բուսական կոմպլեքս պատրաստուկ է, որի դեղաբանական ազդեցությունը հիմնված է ակտիվ բաղադրիչների վրա, որոնք ունեն հեպատոպաշտպանիչ , հակաբորբոքային, հակատոքսիկ և լեղամուղ ազդեցություն:
Բծավոր կաթնափուշը ունի արտահայտված հեպատոպաշտպանիչ հատկություն և հակաօքսիդանտ հատկության շնորհիվ նպաստում է, որպեսզի տարբեր տոքսիններ չկարողանան ներթափանցել լյարդի բջիջների մեջ: Այն բարելավում է մարսողությունը, լեղագոյացումը, կարգավորում է նյութափոխանակությունը:
Սպիտակ վերբեսինան ունի հակահեպատոտոքսիկ ազդեցություն
Պիկորիզա կուրոն ունի անտիգիստամինային, հակաբորբոքային (թրոմբոցիտների ակտիվացման արգելման շնորհիվ), լեղամուղ , հակաօքսիդիչ և իմունախթանիչ ազդեցություն :
Սև մորմը ունի հանգստացնող, ցավազրկող, թուլացնող ազդեցություն:
Սովորական ցիկորիան ունի լեղամուղ և հեպատոպաշտպանիչ ազդեցություն:
Կարմրանը /մոշավայրի/ ակտիվացնում է հեպատոպաշտպանիչ այլ պատրաստուկների ազդեցությունը, դադարեցնում է արյունահոսությունը;
Բողկի սերմացուն գործում է որպես հակաօքսիդանտ, ունի հեպատոտրոպ և լեղամուղ ազդեցություն, ուժեղացնում է լյարդի դետոքսիկացնող հատկությունը, կարգավորում է նյութափոխանակությունը:
Փշոտ կծոխուրը ունի լեղամուղ, հակամանրէային, փորլուծության դեմ պայքարող ազդեցություն.
Լայնասաղարթ բերհավիան համարվում է հեպատոպաշտպանիչ, ցավազրկող և միզամուղ միջոց:
- Հիմնական հատկությունները
- Բաղադրություն
- Օգտագործման ցուցումներ
- Օգտագործման եղանակն ու դեղաքանակը
- Արտաքին տեսքը
Բուսական պատրաստուկ, որը նախատեսված է
լյարդի և լեղամուղ ուղիների հիվանդությունների բուժման համար
- Կարգավորում է լյարդի ֆունկցիան և կառուցվածքը
- Նպաստում է հեպատոցիտների վերականգնմանը
- Վերացնում է լեղիի լճացումը /լեղամուղ ազդեցություն/
- Պաշտպանում է լյարդը թունավոր նյութերից /ալկոհոլ, դեղամիջոցներ և այլն/
- Բարելավում է մարսողությունը
1 դեղապատիճը պարունակում է՝
Ակտիվ նյութեր, խիտ մզվածքներ
- Սպիտակ վերբեսինա 83 մգ
- Պիկրորիզա կուրո 33 մգ
- Սև մորմ 17 մգ
- Սովորական ցիկորիա 58 մգ
- Անտերև մատուտակ 67 մգ
- Կարմրան 33 մգ
- Բողկի սերմնացու 17 մգ
- Փշոտ կծոխուր 50 մգ
- Բծավոր կաթնափուշ 67 մգ
- Հնդկական սֆերանտուս 17 մգ
- Լայնասաղարթ բերհավիա 33 մգ
Կոմպլեքս բուժման ժամանակ
- Լեղուղիների դիսկինեզիա
- Տարբեր էթիոլոգիայի սուր և խրոնիկական հեպատիտներ
- Տոքսիկ հեպատիտ, որն առաջանում է քիմիական նյութերի և դեղերի հետևանքով
- Ճարպային հեպատոզ /այդ թվում նաև շաքարախտի ժամանակ/
- Լյարդի ցիռոզ
Ներքին ընդունման համար
18 տարեկան և բարձր տարիքի մարսկանց համար՝ օրական 3 անգամ 1 թեյի գդալ
Պատրաստուկը ընդունել սնվելուց հետո:
Բուժման տևողությունը՝ 6 շաբաթ կամ բժիշկի նշանակմամբ
Թույլատրվում է միայն բժիշկի դեղատոմսի առկայության դեպքու,.
920, 120 և 150 մլ պատրաստուկ