Энтобан капсулы
Энтобан капсулы
<<Էնտոբան>>-ը կոմբինացված ֆիտոապարատ է, որն ունի հակափորլուծային, հակամանրէային, հակապրոտոզային / նախնէակների կենսագործունեությունն ընկճող/ ազդեցություն:
Խավավոր հոլարենան ունի հակամանրէային և հակաամեոբային գործառույթ:
Սովորական մրտենին ունի մանրէասպան / հատկապես ստաֆիլակոկի և ստրեպտոկոկի ժամանակ/ , հակավիրուսային, սնկասպան և հակաբորբոքային ազդեցություն: Այն խթանում է վերականգնողական գործընթացները: Դառը միացությունները նպաստում են մարսողական գեղձերի սեկրեցիային և բարելավում են մարսողությունը:
Փշոտ կծոխուրը ունի հակաբորբոքային, հակափորլուծային, կապող և հականեխիչ ազդեցություն: Բերբերին ալկալոիդը ունի լավ արտահայտված հակաբակտերիալ գործառույթ:
Բենգալյան սերկևիլը ունի հիպոգլիկեմիային ազդեցություն և նպաստում է սննդի մարսողությանը:
Ներկատու կաղնին ունի կապող, հակաբորբոքային և մանրէասպան ազդեցություն:
Շքեղ բուտեան ունի կապող և որդամուղ ազդեցություն:
- Հիմնական հատկություններ
- Բաղադրությունը
- Օգտագործման ցուցումներ
- Օգտագործման եղանակն ու դեղաքանակը
- Դեղաձև
Հակափորլուծային բուսական պատրաստուկ
- Իր կապող և հակամանրէային ազդեցության շնորհիվ այն արդյունավետ և արագ կերպով վերացնում է փորլուծությունը:
- Ունի մանրէասպան ազդեցություն դիզենթերիայի ամեոբա վիրուսի ժամանակ:
- Ազդում է հարթ մկանային համակարգի վրա, վերացնում է կծկանքները՝ վերականգնելով աղիքների գալարակծկանքը:
- Պաշտպանում է մարսողական համակարգի լորձաթաղանթը:
- Ունենալով ծածկող ազդեցություն՝ խոչընդոտում է արյան մեջ թունավոր նյութերի ներծծմանը:
- Կարող եք օգտագործել ուտելուց առաջ կամ հետո:
Մեկ դեղապատիճը ներառում է մզվածքներ
- Խավավոր հոլարենա 400 մգ
- Սովորական մրտենի 400 մգ
- Փշոտ կծոխուր 100 մգ
- Բենգալյան սերկևիլ 100 մգ
- Ներկատու կաղնի 100 մգ
- Շքեղ բուտեա 100 մգ
Սննդային թունավորման, ոչ սպեցիֆիկ փորլուծության և ստամոքսաաղիքաբորբի բուժման օժանդակ միջոց:
Մեծահասակների համար – ամեն 4 ժամը մեկ նախ՝ 2 դեղապատիճ, ապա՝ 1 դեղապատիճ:
Պատրաստուկը կարող եք օգտագործել ուտելուց հետո կամ առաջ:
Խորհուրդ է տրվում այն օգտագործել 2-5 օր;
Մեկ փաթեթավորման մեջ 20/60 դեղապատիճ: