Эвика капсулы
Эвика капсулы
<<Էվիկան>> ոչ հորմոնալ կառուցվածքի կոմպլեքս ֆիտոպրեպարատ է , որի ազդեցությունը հիմնված է իր ակտիվ բաղադրիչ տարրերի վրա:
Հնդկական սարական ունի արյունարգել, խթանող և անոթներն ամրացնող ազդեցություն:
Հուրանավոր սիմպլոկոսը ունի արտահայտված արյունարգել ազդեցություն, արագացնում է բորբոքային ինֆիլտրատի և էքսուդատի ներծծումը:
Հնդկական կատվախոտը ունի հանգստացնող և սպազմալույծ ազդեցություն, ցուցաբերում է թույլ արտահայտված հանգստացնող գործառույթ: Օգտագործվում է նյարդային խանգարումների, գլխացավի, նյարդային կարդիոպատիայի, մենոպաուզայի, արգանդի ջղակծկումների, կոլիկաների /ծակծկոց/, վախի և գրգռվածության դեպքում:
Դեղատու երիցուկը ունի գործառույթների լայն սպեկտոր . այն ունի կծկանքալույծ, հանգստացնող, հականեխիչ, թույլ ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություն և նպաստում է հյուսվածքների վերականգնմանը:
Վիտեքս սրբազանը նպաստում է հորմոնալ անհավասարակշռության կարգավորմանը, կանխում է պրոլակտին հորմոնի բարձրացումը, նվազեցնում է լակտոտրոպային հորմոնի արգելակող գործառույթը դաշտանային ցիկլի ժամանակ:
Արեկնին էֆեկտիվ միջոց է համարվում հեշտոցային ջրային արտադրության ժամանակ: Ունի խթանիչ, հակաբորբոքային ազդեցություն, նվազեցնում է քրտնարտադրությունը:
- Հիմնական հատկություններ
- Բաղադրությունը
- Օգտագործման ցուցումներ
- Օգտագործման եղանակն ու դեղաքանակը
- Փաթեթավորում և դեղաձև
Բուսական հիմքով պատրաստուկ ՝ նախատեսված գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար:
- Նպաստում է օրգանիզմի հորմոնալ ֆոնի կարգավորմանը՝ վերացնելով էստրոգեն և պրոգեստերոն անհավասարակշռությունը:
- Կարգավորում և վերականգնում է դաշտանային ցիկլը:
- Վերացնում է ՆԴՀ-ի/ նախադաշտանային համախտանիշ/ ախտանիշերը:
- Ունի արյունարգել ազդեցություն
- Դիսմենորեայի / ցավոտ դաշտան կամ դաշտանային սպազմ/ ժամանակ նվազեցնում է ցավը:
- Ունի կծկանքալույծ, հակաբորբոքային և հանգստացնող ազդեցություն:
- Բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը , վերացնում է հոգնածության ախտանիշերը և վեգետատիվ (ինքնավար) խանգարումները:
Յուրաքանչյուր դեղապատիճ պարունակում է դեղատու բուևյսերի մզվածքներ,
- Հնդկական սարական 150 մգ
- Հուրանավոր սիմպլոկոս 50 մգ
- Հնդկական կատվախոտ 50 մգ
- Դեղատու երիցուկ 50 մգ
- Վիտեքս սրբազան 50 մգ
- Արեկնին 50 մգ
Օժանդակ թերապիա դաշտանային ցիկլի և դաշտանադադարի /մենոպաուզա/ կոմպլեքս բուժման ժամանակ:
Լեյկորիայի ժամանակ 14 օր շարունակ 1 դեղապատիճ օրական 3 անգամ:
Մնացած բոլոր դեպքերում 1 դեղապատիճ օրական 3 անգամ առանց դադարի դաշտանային ցիկլի ժամանկ: Խորհորդ է տրվում բուժման կուրսը շարունակել 3 ամիս:
Շարունակական և մշտական արգանդային արյունահոսության ժամանակ օրական 3 անգամ երկուական դեղապատիճ: Բուժման տևողությունը որոշում է բժիշկը:
Մեկ անգամյա առավելագույն դեղաչափը 2 դեղապատիճն է:
Օրական դեղաչափ՝ 6 դեղապատիճ:
Կարող եք ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում:
Մեկ սրվակի մեջ 20/60 դեղապատիճ: