Линакс Бальзам

Линакс Бальзам

<<Լինկաս>> բալզամը կոմբինացված պատրաստուկ է , որն օգտագործում են մրսածության հիվանդությունների ժամանակ: Այս պատրաստուկի դեղաբանական ազդեցությունը հիմնված է բաղադրիչ տարրերի վրա:

Մենթոլը մաշկին քսելու ժամանակ առաջացնում է նյարդային վերջավորությունների գրգռվածություն, որն ուղեկցվում է սառնության զգացումով ՝ միաժամանակ ցուցաբերելով ցավազրկող ազդեցություն: Այն ունի նաև հըակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն: Ինգալիացիայի ժամանակ ցուցաբերում է նաև խխահան և լորձալույծ ազդեցություն:

Էֆկալիպտի յուղը ունի մանրէասպան, հակավիրուսային և սնկասպան ազդեցություն: Մաշկին քսելու ժամանակ ցուցաբերում է տեղային գրգռող և ցավազրկող ազդեցություն: Տեղային անզգայացման թեթև ազդեցության շնորհիվ վերացնում է մաշկային քորը: Ինգալիացիայի ժամանակ ցուցաբերում է խխահան, լորձալույծ և հակահիպոքսիկ ազդեցություն:

 

Կամֆորան ունի հականեխիչ, տեղային գրգռիչ, անալգիզատոր և հակաբորբոքային ազդեցություն: Խթանելով մաշկի զգայուն նյարդային վերջավորությունները՝ ռեֆլեկտիվ կերպով բարելավում է օրգանների և հյուսվածքների սնուցումը: Խթանում է շնչառական և գլխուղեղի անոթաշարժ կենտրոնները:

Բևեկնախեժը ունի տեղային գրգռիչ, սնուցող և ցավը մեղմացնող հատկություն: Ինգալիացիայի ժամանակ ռեֆլեկտիվ կերպով խթանում է հազը՝ ցուցաբերելով  խխահան և լորձալույծ ազդեցություն:

Մեխակի յուղը պարունակում է էվգենոլ , որն ունի հականեխիչ, հակաբորբոքային և մանրէասպան հատկությու: Բարելավում է նյութափոխանակությունը մկաններում՝ դրանով իսկ վերացնելով մկանային ցավը:

Պատրաստուկի բաղադրության մեջ մտնող դեղատու յուղերի համապատասխան համադրությունը ապահովում է հակաբորբոքային, ցավազրկող, բրոնխալայնացնող և լորձալույծ ազդեցություն:

  • Թեթևացնում է մրսածության և գրիպի նախանշանները
  • Ջրիկացնում է խորխը, քչացնում է հազը
  • Վերացնում է քթի և կրծքավանդակի խցանվածությունը
  • Վեացնում է գլխացավն ու մկանային ցավը

1 գ քսուքը պարունակում է

Ակտիվ նյութեր

  • Մենթոլ                                     200 մգ
  • Էֆկալիպտի յուղ                     60 մգ
  • Կամֆորա                                70 մգ
  • Բևեկնախեժ                             20 մգ
  • Մեխակի յուղ                            40 մգ
  • Մրսածություն
  • Գրիպ
  • Գլխացավ
  • Կրծքավանդակի հատվածում խորխի կուտակում

Միայն արտաքին օգտագործման համար: Ներքին օգտագործումը հակացուցված է;

Սուր շնչառական հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ է քիչ քանակությամբ քսուկ քսել կրծքավանդակի մաշկի հատվածում:

Հազի ժամանակ առաջացած մկանային ցավերի դեպքում քիչ քանակությամբ քսուկ անհրաժեշտ է քսել ցավացող մասի վրա:

Քսուքը քսելու ժամանակ խուսափել մաշկը վնասող շարժումներից: Այն հատվածքը, որտեղ քսել եք քսուքը , կարող եք ծածկել մաքուր, չոր կտորով:

Օրական 4 անգամից ավել չօգտագործել: Բուժման տևողությունը՝ 3-5 օր:

Չքսել դեմքի մաշկին:

1 սրվակում 25 գ քսուք:

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency