Интеллан сироп

Интеллан сироп
Ինտելլանը բուսական կոմպլեքս պատրաստուկ է, որի դեղաբանական ազդեցությունը հիմնված է ակտիվ բաղադրիչների վրա, որոնք հարուստ են կենսաակտիվ ալկալոիդներով, ֆլավոնոիդներով, սապոնիններով, գլիկոզիդներով, ամինաթթունեորվ, վիտամիններով և կարևոր միկրոէլեմենտներով:
Գինկո բիլոբան բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը և դեպի ուղեղ թթվածնի մատակարարումը /հակահիպոքսիկ ազդեցություն/: Ունի անոթալայնացնող ազդեցություն, խոչընդոտում է թրոմբոցիտների ագրեգացիան՝ բարելավելով գլխուղեղի հյուսվածքների միկրոշրջանառությունը: Ունի այտուցամարիչ ազդեցություն գլխուղեղի և ծայրամասային հյուսվածքների վրա: Այն ազդում է նեյրոտրանսմիտերների ազատման /նորադրենալին, դոֆամին, ացետիլխոլին/ և նրանց՝ մեմբրանի ընկալիչների հետ կապակցման կարողության վրա: Այն խոչընդոտում է բջջային մեմբրանների լիպիդների պերոքսիդացմանը և չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը (հակաօքսիդիչ ազդեցություն):
Ասիական ցենտելլան բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը, ուղեղը մատակարարում է թթվածնով և դրանով իսկ բարձրացնում է մտավոր կարողությունը, արագացնում է մտածողությունը, բարելավում է հիշողությունը, վերացնում է գլխացավը, նպասռում է խոսունակությանը: Հանելով մտավոր և ֆիզիկական հոգնածությունը՝ այն օգնում է ազատվել լարվածությունից ու անքնությունից և հաղթահարել հուզմունքը:
Դեղատու էմբլիկան խթանում է ուղեղի արյան շրջանառությունը՝ լայնացնելով գլխուղեղի անոթները: Պեկտինի օգնությամբ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ: Պարունակելով մեծ քանակությամբ կենսաակտիվ, բնական և հեշտամարս С վիտամին՝ այն թողնում է հակաօքսիդիչ ազդեցություն և առաջացնում է սթրեսակայունություն: Այն խթանում է էրիթրոցիտների առաջացմանը /էրիթրոպոեզ/ , սպիտակուցների կենսասինթեզին, նպաստում է մեզենքիմ հյուսվածքների /դենտին և կոլագեն/ ճիշտ վերականգնմանը: Բարձրացնում է ախորժակն ու նպաստում է մարսողությանը:
Մախաթանման ամոմումը ունի ադապտոգեն ազդեցություն. գերլարվածության, հոգնածության և թուլության /աստենիա/ ժամանակ բարձրացնում է օրգանիզմի դիմացկունությունը: Նպաստում է օրգանիզմի տոնուսի բարձրացմանը: Բարձրացնում է ախորժակը և նպաստում է մարսողությանը:
Գինձի սերմնացուն ունի խթանիչ ազդեցություն մարսողության ժամանակ: Այն ունի հանգստացնող, կծկանքալույծ, փքամարիչ, լեղամուղ ազդեցություն:
Հերպեստիս Մոնյեին նպաստում է հիշողության և ուշադրության վրա:
- Основные свойства препарата
- Բաղադրիչներ
- Օգտագործման ցուցումներ
- Օգտագործման եղանակն ու դեղաքանակը
- Դեղաձև և փաթեթավորում
- Բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը և նպաստում է ուղեղի աշխատանքին
- Բարելավում է մտավոր կարողությունը
- Բարելավում է ճանաչողական գործառույթը, ուշադրությունն ու հիշողությունը
- Բարձրացնում է սովորելու ունակությունը
- Ազատում է անհանգստության և հուզմունքի զգացումից
- Պատրաստուկը նպաստում է երեխաների հոգեխոսակցական և շարժունակության զարգացմանը
Մեկ դեղապատիճը պարունաում է մզվածքներ
- Գինկո բիլոբա 50 մգ
- Ասիական ցենտելլա 500 մգ
- Հերպեստիս Մոնյեի 125 մգ
- Գինձի սերմնացու 200 մգ
- Մախաթանման ամոմում 200 մգ
- Դեղատու էմբլիկա 400 մգ
- Հիշողության և ուշադրության խանգարում
- Մտավոր լարվածություն, հոգնածություն և գերհոգնածություն
- Կենտրոնանալու անկարողություն, ապակողմնորոշություն, գլխապտույտ
- Անհանգստություն և դեպրեսիա
- Ուղեղի արյան շրջանառության խանգարվածություն, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզային վնասվածք
- Աղմուկ ականջների մեջ
- Տեսողության և լսողության խանգարում
12 տարեկան և բարձր – օրական 2 անգամ 1 դեղապատիճ
Պատրաստուկը ընդունել ուտելուց հետո
Բուժման տևողությունը 30 օր
Մեկ փաթեթավորման մեթ 20 և 60 դեղապատիճ