Линкас пастилки от кашля
Линкас пастилки от кашля
Լինկաս պաստեղները կոմպլեքս պատրաստուկներ են, որոնց ազդեցությունը հիմնված է բաղադրիչ տարրերի հատկությունների վար:
Անոթային ադատոդան ունի լորձալույծ /նվազեցնում է գեղձազատուկի մածուցիկությունն ու խտությունը/, հակաբորբոքային , բրոնխալույծ / վերացնում է բրոնխների ջղակծկումները/ , խխահան և հակաասթմային ազդեցություն:
Հարթ մատուտակի ընդերացողունի և արմատի մեջ կա գլիցիրիզին, գլիցիրինիզային թթու, կալիումային ու կալցիումային աղեր, ֆլավոնային գլիկոզիդներ, վիտամիններ, եթերայուղ, դառը միացություններ և այլն: Այն ունի իմունոստիմուլյատոր, հակաօքսիդիչ, խխահան, կծկանքալույծ, հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն:
Երկարավուն պղպեղը ունի հականեխիչ , խխահան և հակաբորբոքային ազդեցություն:
Բուրավետ մանուշակն ունի հակամանրէային ազդեցություն: Այն ունի ջերմիջեցնող /պարունակում է մեթիլսալիցիլատ/ , հանգստացնող, կծկանքալույծ և հակաբորբոքային հատկություններ: Մեղմացնում է հազը, վերացնում է գրգռվածությունը և նպաստում է խորխի արագ վերացմանը:
Դեղատու զոպան պարունակում է դիոսմին և ունի խխահան, քրտնաբեր, հակաալերգիկ, կծկանքալույծ և միզամուղ ազդեցություն:
Մեծ մատնունին համարվում է խխահան միջոց:
- Հիմնական հատկություններ
- Բաղադրությունը
- Օգտագործման ցուցումներ
- Օգտագործման եղանակն ու դեղաքանակը
- Դեղաձև և փաթեթավորում
- Թեթևացնում և մեղմացնում է հազը:
- Պաստեղների դանդաղ հալչելու դեպքում, դեղամիջոցները հավասարապես ծածկում են լորձաթաղանթը՝ նվազեցնելով կոկորդի բորբոքվածությունն ու ցավը:
- Պաստեղներում կան դեղաբույսերի մզվածքներ , որոնք ունեն կոմպլեքս խխահան, հակաբորբոքային, հականեխիչ և ցավազրկող ազդեցություն:
Արտադրվում է նարինջի, մեղրի ու կիտրոնի և անանուխի համերով:
Մեկ դեղահաբը պարունակում է մզվածքներ
- Անոթային ադատոդա 30 մգ
- Հարթ մատուտակ 7 մգ
- Երկարավուն պղպեղ 6 մգ
- Բուրավետ մանուշակ 2 մգ
- Դեղատու զոպա 3 մգ
- Մեծ մատնունի 3 մգ
Ախտանշական բուժում շնչառական ուղիների հիվանդությունների / որոնք ուղեկցվում են հազով և կոկորդի ցավով/ ժամանակ:
Դեղաչափ մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների համար:
Ամեն 2-3 ժամը մեկ մեկական պաստեղ պահել բերանում մինչև վերջինս ամբողջությամբ կլուծվի:
Առավելագույն օրական դեղաչափը 8 պաստեղն է;
Մեկ փաթեթի մեջ 16 պաստեղ: