Линкас Плюс Экспекторант

Линкас Плюс Экспекторант

Դեղնապտուղ մորմը թեթևացնում է հազը և նպաստումը է արագ խորխազատմանը: Այն ունի հակաալերգիկ ազդեցություն.

Անոթային ադատոդան ունի լորձալույծ  /նվազեցնում է գեղձազատուկի մածուցիկությունն ու խտությունը/, հակաբորբոքային , բրոնխալույծ  / վերացնում է բրոնխների ջղակծկումները/ ,  խխահան և հակաասթմային ազդեցություն:

Հարթ մատուտակի ընդերացողունի և արմատի մեջ կա գլիցիրիզին, գլիցիրինիզային թթու,  կալիումային  ու կալցիումային աղեր: Այն ունի իմունոստիմուլյատոր, հակաօքսիդիչ, հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն:

Սովորական ռեհանը  ունի մանրէասպան, կծկանքալույծ, անզգայացնող և հակաբորբոքային ազդեցություն: Բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը և խթանում է շնչառությունը:

 

Լայնատերև կորդիան ունի հականեխիչ , ցավազրկող և կծկանքալույծ ազդեցություն:

Երկարավուն պղպեղը  ունի հականեխիչ , խխահան և հակաբորբոքային ազդեցություն:

Դեղատու տուղտը ունի ծածկող, փափկեցնող, խխահան և հակաբորբոքային ազդեցություն: Բուսական լորձը լորձաթաղանթը ծածկում է պարակ շերտով , որը երկար ժամանակ մնում է մակերեսային հատվածում և պաշտպանում է գրգռվածությունից:

Բադիանի պտուղները ունեն ջերմիջեցնող և լորձալույծ ազդեցություն:

Նախատեսված է երկարատև հազի բուժման համար

  • Վերացնում է կրծքավանդակի խցանումը և երկարատև հազը:
  • Ջրիկացնում է մածուցիկ խորխն ու այն դուրս է բերում շնչուղիներից;
  • Նվազեցնում է բրոնխների լորձաթաղանթի այտուցն ու բորբոքվածությունը :
  • Խթանում է շնչառությունը և բարձրացնում է ընդհանուր տոնուսը:
  • Բրոնխների և ըմպանի լորձաթաղանթի վրա թողնում է հականեխիչ ազդեցություն:
  • Ունի խխահան, լորձալույծ, հականեխիչ, բրոնխալույծ և կծկանքալույծ ազդեցություն:

10 մլ օշարակը պարունակում է մզվածքներ

ակտիվ նյութեր

  • Դեղնապտուղ մորմ              30 մգ
  • Անոթային ադատոդա          70 մգ
  • Հարթ մատուտակ             15 մգ
  • Սովորական ռեհան          30 մգ
  • Լայնատերև կորդիա         10 մգ
  • Երկարավուն պղպեղ         10 մգ
  • Դեղատու տուղտ                15 մգ
  • Բադիան                                50 մգ

Հետևյալ հիվանդությունների ժամանակ այն վերացնում է կրծքավանդակի խցանումը և խորխարտադրությամբ ուղեկցվող /թաց/ հազը

  • Բրոնխիտ, թոքաբորբ, ասթմա և տուբերկուլյոզ
  • Մրսածություն, ալերգիա և «ծխող մարդու» հազ
  • Վերին շնչառական ուղիների ինֆեկցիա /լարինգոֆարինգիտ, սինուսիտ, անգինա և տրախեիտ/

Մեծահասկաների համար – օրական 3 անգամ 1 ճաշի գդալ/10 մլ/

12-18 տարեկան երեխաների համար – օրական 3 անգամ 1 թեյի գդալ /5 մլ/

Պատրաստուկը կարող եք ընդունել անկախ ուտելուց:

Բուժման տևողությունը՝ 5-7 օր:

մեկ սրվակի մեջ 120 մլ օշարակ:

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency