Линкас сироп без сахара
Линкас сироп без сахара
Լինկաս օշարակը կոմպլեքս պատրաստուկ է , որի ազդեցության հիմք են հանդիսանում բաղադրիչ տարրերը.
Անոթային ադատոդան ունի լորձալույծ /նվազեցնում է գեղձազատուկի մածուցիկությունն ու խտությունը/, հակաբորբոքային , բրոնխալույծ / վերացնում է բրոնխների ջղակծկումները/ , խխահան և հակաասթմային ազդեցություն:
Երկարավուն պղպեղը պարունակում է պիպերին ալկալոիդ, ունի հականեխիչ , խխահան և հակաբորբոքային ազդեցություն:
Լայնատերև կորդիան ունի հականեխիչ, ցավազրկող և ջղակծկումները կանխող /կծկանքալույծ/ ազդեցություն:
Դեղատու տուղտը պարունակում է բազմաշաքարներ /պոլիսախարիդ/ , օսլա, պեկտին, շաքար, ասպարագին, կարոտին, լեցիտին, ֆիտոստերին, հանքային աղեր և ճարպային յուղեր: Լինելով պաշտպանիչ միջոց՝ այն փափկեցնում է բորբոքային փառը /օրինակ, կոկորդի լորձաթաղանթի փառը/ , ունի խխահան և հակաբորբոքային ազդեցություն:
Հարթ մատուտակի ընդերացողունի և արմատի մեջ կա գլիցիրիզին, գլիցիրինիզային թթու, կալիումային ու կալցիումային աղեր, ֆլավոնային գլիկոզիդներ, վիտամիններ, եթերայուղ, դառը միացություններ և այլն: Այն ունի իմունոստիմուլյատոր, հակաօքսիդիչ, խխահան, կծկանքալույծ, հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն.
Խոլնջանը համարվում է ուժեղ խխահան միջոց: Պարունակում է եթերայուղեր, գալանգին, ալպինին, կամֆերիդ:
Դեղատու զոմիան պարունակում է դիոսմին և ունի խխահան, քրտնաբեր, հակաալերգիկ, կծկանքալույծ, դիուրետիկ ազդեցություն;
Բուրավետ մանուշակն ունի հակամանրէային, ջերմիջեցնող /պարունակում է մեթիլսալիցիլատ/ , հանգստացնող, կծկանքալույծ և հակաբորբոքային ազդեցություն: Մեղմացնում է հազը, վերացնում է գրգռվածությունը և նպաստում է խորխի արագ վերացմանը:
Սովորական ունաբը պարունակում է վիտամիններ /A,B,C, b կարոտին/ , ամինաթթուներ,միկրոէլեմենտներ, ճարպեր, օրգանական թթուներ: Այն ունի խխահան, տոնուսը բարձրացնող և հակամանրէային ազդեցություն, թեթևացնում է կոկորդի ցավը: Վերին շնչուղիների բորբոքային պրոցեսների ժամանակ ծառայում է որպես փափկեցնող և հակահազային միջոց /լարինգիտ, բրոնխիտ, տրախեիտ/:
Ծաղկատերևավոր իշհոտոտը ունի ջերմիջեցնող և տոնուսը բարձրացնող ազդեցություն, նպաստում է շնչահեղձության նվազմանը:
- Հիմնական հատկությունները
- Բաղադրությունը
- Օգտագործման ցուցումներ
- Օգտագործման եղանակն ու դեղաքանակը
- Դեղաձև և փաթեթավորում
Նախատեսված է շաքարային դիաբետով և էքսուդատիվ դիաթեզով տառապող , ցածր կալորիականությամբ սննդակարգով սնվող հիվանդների համար:
- Նվազեցնում է հազի ուժգնությունը
- Թուլացնում է չոր և գրգռված հազը
- Հեշտացնում է խորխաբերությունը
- Ունի հակաբորբոքային, կծկանքալույծ և բրոնխալույծ ազդեցություն
- Հեշտացնում է շնչառությունը
- Մեղմացնում է թունավորմյան ախտանիշները
- Կլինիկորեն հաստատված է, որ 12 տարեկան և բարձր տարիքի երեխաները կարող են կիրառել այս պատրաստուկը
- Ունի հաճելի համ, չի պարունակում ալկոհոլ:
10 մլ օշարակը պարունակում է
ակտիվ նյութեր՝
/չոր մզվածքներ/
- Անոթային ադատոդայի տերևներ 600 մգ
- Հարթ մատուտակի արմատներ 75 մգ
- Երկարավուն պղպեղի արմատներ և պտուղ 100 մգ
- Բուրավետ մանուշակի ծաղիկներ 25 մգ
- Դեղատու զոմիայի տերևներ 50 մգ
- Խոլնջանի արմատներ և ընդերացողուն 50 մգ
- Լայնատերև կորդիայի պտուղներ 100 մգ
- Դեղատու տուղտ 100 մգ
- Սովորական ունաբի պտուղներ 100 մգ
- Ծաղկատերևավոր իշհոտոտի տերևներ և ծաղիկներ 100 մգ
Շնչուղիների՝ դժվար վերացող խորխով ուղեկցվող , ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների / սուր շնչառական հիվանդություններ, գրիպ, տրախեիտ, բրոնխիտ, տրախեոբրոնխիտ , թոքաբորբ, «ծխողների» բրոնխիտ և այլն/ սիմպտոմատիկ թերապիա:
12-18 տարեկան երեխաների համար – օրական 4 անգամ 1 թեյի գդալ /5մլ/:
Մեծահասակների համար – օրական 3-4 անգամ 2 թեյի գդալ /10 մլ/:
Օգտագործման տևողությունը – 5-7 օր:
Մեկ սրվակի մեջ 90,120,150 մլ օշարակ: