Верона

Верона

<<Վերոնան>> ոչ հորմոնալ կառուցվածքի  կոմպլեքս  ֆիտոպրեպարատ է , որը նախատեսված է տղամարդկանց սեռական ոլորտի  ֆունկցիոնալ խանգարման բուժման համար:

Գետնատարած տատաշը խթանում է արական սեռական բջիջների ձևավորումը /սպերմատոգենեզ/ ՝ նպաստելով էնդոգեն տեստոստերոնի ձևավորումը՝ խթանելով լյուտեինացնող հորմոնի (ԼՀ, լյուտրոպին)  արտանետումը, ավելացնում է Սերտոլի բջիջների քանակը: Այն նպաստում է  վերարտադրողական գործառույթի վերականգնմանը, սերմնահեղուկի ծավալի ավելացմանը և նվազեցնում է սերմնահեղուկի մածուցիկությունը: Բարձրացնում է սեռական հակումները և բարելավում է  էրեկտիլ գործառույթը: Այն կանխում է վաղաժամ սերմնաժայթումը: Բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը, նվազեցնում է հոգնածությունը, գրգռվածությունը, բարձրացնում է մտավոր և ֆիզիկական կարողությունները, կարգավորում է նյութափոխանակությունը:

Ձմեռձային բալն ունի  ընդհանուր տոնուսավորող, իմունախթանիչ, հակաօքսիդանտ ազդեցություն:  Խթանում է շագանակագեղձի և սերմնային պղպջակների գործառույթը: Բարելավում է էրեկցիան: Բարձրացնում է տրամադրությունը:

Գեղեցիկ արգիրեան ունի ընդհանուր կազդուրիչ ազդեցություն, դանդաղեցնում է օրգանիզմի վաղաժամ ծերացումը: Ունի հարմարածին /ադապտոգեն/ , տոնուսը բարձրացնող և միզամուղ ազդեցություն:

Այրող մուկունան սեռական գործառույթի վրա թողնում է կարգավորող ազդեցություն (տոնուսավորող կամ հանգստացնո՝ կախված ելակետային վիճակից):  Ունի ընդհանուր տոնուսավորող արտահայտված ազդեցություն: Նպաստում է լիբիդոյի բարձրացմանը:

  • Խթանում է սպերմատոգենեզը
  • Նպաստում է վերարտադրողական գործառույթի վերականգնմանը ՝ ազդելով սպերմոտոզոիդների սնուցման և զարգացման վրա
  • Բարձրացնում է սեռական հակումները
  • Բարելավում է էրէկտիլ գործառույթը
  • Կանխում է վաղաժամ սերմնաժայթքումը
  • Ունի հարմարածին և ընդհանուր տոնուսավորող հատկություն
  • Ունի խթանիչ ազդեցություն մարմնի ոչ սպեցիֆիկ պաշտպանական գործոնների վրա:
  • Բարելավում է ինքնազգացողությունը, նվազեցնում է հոգնածությունը, գրգռվածությունը, կարգավորում է նյութափոխանակությունը:

1 դեղապատիճը պարունակում է

Ակտիվ  նյութեր

  • Գետնատարած տատաշ /չոր մզվածք/            300 մգ
  • Ձմեռային բալ /չոր մզվածք/                               100 մգ
  • Այրող մուկունա /չոր մզվածք/                             25 մգ
  • Գեղեցիկ արգիրեա /չոր մզվածք/                         60 մգ

Տղամարդկանց սեռական ոլորտի  ֆունկցիոնալ խանգարում / սեռական հակումների նվազեցում, էրեկցիայի թուլացում, վաղաժամ սերմնաժայթքում/ ,  որոնք առաջացել են խրոնիկական աստենիկ վիճակի զարգացման հետևանքով:

Նախատեսված է ներքին ընդունման համար, օրական 2 անգամ երկուական դեղապատիճ: Պատրաստուկն ընդունել առավոտյան և երեկոյան, նախընտրելի է այն խմել կաթով:

Բուժման տևողությունը՝ 8 շաբաթ: Կրկնակի կամ շարունակական բուժումը որոում է բժիշկը:

20 և 60 դեղապատիճ

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency