Альфагин сироп 120 мл. 150 мл.

Альфагин сироп 120 мл. 150 мл.

Ալֆագինը բուսական կոմպլեքս պատրաստուկ է, որի ազդեցության հիմք են համարվում բաղադրիչ հանդիսացող  բույսերը:

Ժենշենը համարվում է ամենաուժեղ հարմարածինը  /ադապտոգեն/ , որն օգնում է օրգանիզմին հարմարվելու  սթրեսին և շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններին: Այն ազատում է հոգնածության զգացումից, նվազեցնում է սթրեսը, բարձրացնում է մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը, վերացնում է ականջի մեջ եղած աղմուկը, բարելավում է տեսողությունը: Ժենշենն ունի ընդհանուր կազդուրիչ հատկություն և  այդ իսկ պատճառով արժեքավոր միջոց է համարվում այն մարդկանց համար, ովքեր ունեցել են երկարատև ծանր հիվանդություն և գտնվում են հետվիրահատական փուլում:

 

Փշոտ էլեուտերոկոկը ունի խթանիչ և տոնուսը բարձրացնող հատկություն: Բարելավելով գլխուղեղի հյուսվածքների միկրոշրջանառությունը /արյան շրջանառություն/ ՝  խթնում է մտավոր աշխատունակությունը: Այն բարձրացնում է մկանային աշխատունակությունը, բարենպաստ ազդեցություն է ունենում  սրտանոթային համակարգի վրա ՝ լայնացնելով արյան անոթները և կարգավորելով նյութափոխանակությունը  վերջիններիս ներքին թաղանթում, բացի այդ այն կանխում է նաև աթերոսկրելոզի առաջացումը; Կլինիկորեն ապացուցված է էլեուտերոկոկի ազդեցությունը  գերհոգնածության, պսիխոէմոցիոնալ սթրեսների և վերականգնման /հիվանդությունից հետո/ ժամանակ;

Փշահաղարջ /Էմբլիկա/ դեղատուն գրգռում է ախորժակը, բարելավում է մարսողությունը, խթանում է էրիթրագոյացումը, սպիտակուցների կենսասինթեզը, նպաստում է մեզենքիմային հյուսվածքների /դենտին և կոլագեն/ կանոնավոր վերարտադրությանը; Կենսաբանորեն ակտիվ բնական С վիտամինի մեծ քանակությունը  նպաստում է, որպեսզի այս դեղաբույսը ունենա  հակաօքսիդիչ հատկություն / համարվում է արգելակիչ ազատ ռադիկալների համար/: Այն ունի իմունախթանիչ  ազդեցություն;

Առվույտի սերմացուն բարելավում է ախորժակը աղաթթվի և պեպսինի  արտադրության հաշվին: Այն ունի ընդհնաուր կազդուրիչ հատկություն հատկապես մրսածության և ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Այն  բարձրացնում է սթրեսակայունությունը, օգնում է գերհոգնածության և դեպրեսիայի ժամանակ; Սապոնինները նպաստում են, որպեսզի արյան մեջ նվազի խոլեստերինի  քանակությունը ՝  կանխելով աթերոսկրելոզի առաջացումը, ամրացնում է սրտանոթային համակարգը; Առվույտը հարուստ է քլորոֆիլներով, որը օգնում է սակավարյունության ժամանակ;

Հունական հացհամեմը նպաստում է ենթաստամոքսային գեղձի ընդհանուր սեկրեցիային /գեղձազատուկ/, բարելավում է մարսողությունը: Ունի ընդհանուր կազդուրող և տոնուսը բարձրացնող  հատկություն, վերականգնում է օրգանիզմի ֆիզիկական ուժերը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը;

Տոնուսը բարձրացնող բուսական պատրաստուկ

  • բարձրացնում է մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը
  • թուլացնում է նյարդային լարվածությունը, հոգնածությունը և գերհոգնածությունը
  • օգնում է, որպեսզի օրգանիզմը դիմակայի սթրեսին
  • ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանողական ուժերը, ամրացնում է իմունիտետը
  • գրգռում է ախորժակը
  • նպաստում է հիվանդությունից հետո արագ վերականգնմանը, բարելավում է ինքնազգացողությունը հիվանդություններից հետո
  • ունի ընդհանուր կազդուրիչ և անտիօքսիդանտ հատկություններ

Օշարակի 5 մլ-ը պարունակում է՝

Մզվածքներ՝

  • Ժենշեն                                     25 մգ
  • Փշոտ Էլեուտերոկոկ             100 մգ
  • Առվույտի սերմացու              250 մգ
  • Փշահաղարջ դեղատու         400 մգ
  • Հունական հացհամեմ            250 մգ
  • Հոգնածություն
  • Նեվրասթենիա
  • Մտավոր հոգնածություն
  • Թերի սնունդ
  • Վերականգնողական փուլ
  • Վատ ախորժակ

Մեծահասակների համար  – օրական 2 անգամ 1-2 թեյի գդալ

12 տարեկանից բարձր երեխաների համար – օրական 2 անգամ 1 թեյի գդալ

Պատրաստուկը ընդունել ուտելուց հետո՝ առավոտյան և երեկոյան;

120 մլ և 150 մլ օշարակ