Эвика капсулы

Эвика капсулы

<<Էվիկան>> ոչ հորմոնալ կառուցվածքի կոմպլեքս ֆիտոպրեպարատ է , որի ազդեցությունը հիմնված է իր ակտիվ բաղադրիչ տարրերի վրա:

Հնդկական սարական ունի արյունարգել, խթանող և անոթներն ամրացնող ազդեցություն:

Հուրանավոր սիմպլոկոսը ունի արտահայտված արյունարգել ազդեցություն,  արագացնում է բորբոքային ինֆիլտրատի և էքսուդատի ներծծումը:

Հնդկական կատվախոտը ունի հանգստացնող և սպազմալույծ ազդեցություն, ցուցաբերում է թույլ արտահայտված հանգստացնող գործառույթ: Օգտագործվում է նյարդային խանգարումների, գլխացավի, նյարդային կարդիոպատիայի, մենոպաուզայի, արգանդի ջղակծկումների, կոլիկաների /ծակծկոց/, վախի և գրգռվածության դեպքում:

Դեղատու երիցուկը ունի գործառույթների լայն սպեկտոր . այն ունի  կծկանքալույծ, հանգստացնող, հականեխիչ, թույլ ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություն և նպաստում է հյուսվածքների վերականգնմանը:

Վիտեքս սրբազանը նպաստում է հորմոնալ անհավասարակշռության կարգավորմանը, կանխում է պրոլակտին հորմոնի բարձրացումը,  նվազեցնում է լակտոտրոպային հորմոնի արգելակող գործառույթը դաշտանային ցիկլի ժամանակ:

Արեկնին էֆեկտիվ միջոց է համարվում հեշտոցային ջրային արտադրության ժամանակ: Ունի խթանիչ, հակաբորբոքային ազդեցություն, նվազեցնում է քրտնարտադրությունը:

Բուսական հիմքով պատրաստուկ ՝ նախատեսված գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար:

  • Նպաստում է օրգանիզմի հորմոնալ ֆոնի կարգավորմանը՝ վերացնելով էստրոգեն և  պրոգեստերոն անհավասարակշռությունը:
  • Կարգավորում և վերականգնում է դաշտանային ցիկլը:
  • Վերացնում է ՆԴՀ-ի/ նախադաշտանային համախտանիշ/ ախտանիշերը:
  • Ունի արյունարգել ազդեցություն
  • Դիսմենորեայի / ցավոտ դաշտան կամ դաշտանային սպազմ/ ժամանակ նվազեցնում է ցավը:
  • Ունի կծկանքալույծ, հակաբորբոքային և հանգստացնող ազդեցություն:
  • Բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը , վերացնում է հոգնածության ախտանիշերը և վեգետատիվ (ինքնավար) խանգարումները:

Յուրաքանչյուր դեղապատիճ պարունակում է դեղատու բուևյսերի մզվածքներ,

  • Հնդկական սարական                          150 մգ
  • Հուրանավոր սիմպլոկոս                     50 մգ
  • Հնդկական կատվախոտ                       50 մգ
  • Դեղատու երիցուկ                                  50 մգ
  • Վիտեքս սրբազան                                  50 մգ
  • Արեկնին                                                   50 մգ

Օժանդակ թերապիա դաշտանային ցիկլի և դաշտանադադարի /մենոպաուզա/ կոմպլեքս բուժման ժամանակ:

Լեյկորիայի ժամանակ  14 օր շարունակ 1 դեղապատիճ օրական 3 անգամ:

Մնացած բոլոր դեպքերում 1 դեղապատիճ օրական 3 անգամ առանց դադարի դաշտանային ցիկլի ժամանկ: Խորհորդ է տրվում բուժման կուրսը շարունակել 3 ամիս:

Շարունակական և մշտական արգանդային արյունահոսության ժամանակ օրական 3 անգամ երկուական դեղապատիճ: Բուժման տևողությունը որոշում է բժիշկը:

Մեկ անգամյա առավելագույն դեղաչափը 2 դեղապատիճն է:

Օրական դեղաչափ՝ 6 դեղապատիճ:

Կարող եք ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում:

Մեկ սրվակի մեջ 20/60 դեղապատիճ:

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency