Интеллан сироп

Интеллан сироп

Ինտելլանը բուսական կոմպլեքս պատրաստուկ է, որի դեղաբանական ազդեցությունը հիմնված է ակտիվ բաղադրիչների վրա, որոնք հարուստ են կենսաակտիվ ալկալոիդներով, ֆլավոնոիդներով, սապոնիններով, գլիկոզիդներով, ամինաթթունեորվ, վիտամիններով և կարևոր միկրոէլեմենտներով:

Գինկո բիլոբան բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը և դեպի ուղեղ թթվածնի մատակարարումը /հակահիպոքսիկ ազդեցություն/: Ունի անոթալայնացնող ազդեցություն, խոչընդոտում է թրոմբոցիտների ագրեգացիան՝ բարելավելով գլխուղեղի հյուսվածքների միկրոշրջանառությունը: Ունի այտուցամարիչ  ազդեցություն գլխուղեղի  և ծայրամասային հյուսվածքների վրա: Այն ազդում է նեյրոտրանսմիտերների ազատման /նորադրենալին, դոֆամին, ացետիլխոլին/ և նրանց՝ մեմբրանի ընկալիչների հետ կապակցման կարողության վրա: Այն խոչընդոտում է բջջային մեմբրանների լիպիդների  պերոքսիդացմանը  և չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը (հակաօքսիդիչ ազդեցություն):

 

Ասիական ցենտելլան  բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը, ուղեղը մատակարարում է թթվածնով և դրանով իսկ բարձրացնում է մտավոր կարողությունը, արագացնում է մտածողությունը, բարելավում է հիշողությունը, վերացնում է գլխացավը, նպասռում  է խոսունակությանը: Հանելով մտավոր և ֆիզիկական հոգնածությունը՝  այն օգնում է ազատվել լարվածությունից ու անքնությունից և հաղթահարել  հուզմունքը:

Դեղատու էմբլիկան  խթանում է ուղեղի արյան շրջանառությունը՝ լայնացնելով գլխուղեղի անոթները: Պեկտինի օգնությամբ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ:  Պարունակելով մեծ քանակությամբ կենսաակտիվ, բնական և հեշտամարս С վիտամին՝ այն  թողնում է հակաօքսիդիչ ազդեցություն և առաջացնում է սթրեսակայունություն: Այն խթանում է էրիթրոցիտների առաջացմանը /էրիթրոպոեզ/ , սպիտակուցների կենսասինթեզին, նպաստում է մեզենքիմ հյուսվածքների /դենտին և կոլագեն/  ճիշտ վերականգնմանը: Բարձրացնում է ախորժակն ու նպաստում է մարսողությանը:

Մախաթանման  ամոմումը ունի ադապտոգեն ազդեցություն. գերլարվածության, հոգնածության և թուլության /աստենիա/ ժամանակ բարձրացնում է օրգանիզմի դիմացկունությունը: Նպաստում է օրգանիզմի տոնուսի բարձրացմանը: Բարձրացնում է ախորժակը և նպաստում է մարսողությանը:

Գինձի սերմնացուն ունի խթանիչ ազդեցություն մարսողության ժամանակ: Այն ունի հանգստացնող, կծկանքալույծ, փքամարիչ, լեղամուղ ազդեցություն:

Հերպեստիս Մոնյեին նպաստում է հիշողության և ուշադրության վրա:

  • Բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը և նպաստում է ուղեղի աշխատանքին
  • Բարելավում է մտավոր կարողությունը
  • Բարելավում է ճանաչողական գործառույթը, ուշադրությունն ու հիշողությունը
  • Բարձրացնում է սովորելու ունակությունը
  • Ազատում է անհանգստության և հուզմունքի զգացումից
  • Պատրաստուկը նպաստում է երեխաների հոգեխոսակցական և շարժունակության զարգացմանը

Մեկ դեղապատիճը պարունաում է մզվածքներ

  • Գինկո բիլոբա                           50 մգ
  • Ասիական ցենտելլա               500 մգ
  • Հերպեստիս Մոնյեի                125 մգ
  • Գինձի սերմնացու                    200 մգ
  • Մախաթանման ամոմում       200 մգ
  • Դեղատու էմբլիկա                   400 մգ
  • Հիշողության և ուշադրության խանգարում
  • Մտավոր լարվածություն, հոգնածություն և գերհոգնածություն
  • Կենտրոնանալու անկարողություն, ապակողմնորոշություն, գլխապտույտ
  • Անհանգստություն և դեպրեսիա
  • Ուղեղի արյան շրջանառության խանգարվածություն, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզային վնասվածք
  • Աղմուկ ականջների մեջ
  • Տեսողության և լսողության խանգարում

12 տարեկան և բարձր – օրական 2 անգամ 1 դեղապատիճ

Պատրաստուկը ընդունել ուտելուց հետո

Բուժման տևողությունը 30 օր

Մեկ փաթեթավորման մեթ 20  և 60 դեղապատիճ

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency