Линкас ОРВИ гранулы

Линкас ОРВИ гранулы

<<Լինկաս>> ՍՇՎ գրանուլները /ջրում հեշտ լուծվող փոշի/ կոմպլեքս ֆիտոպրեպարատներ են, որոնք ունեն խխահան, լորձալույծ, բրոնխալույծ, հակաբորբոքային, ջերմիջեցնող և կծկանքալույծ ազդեցություն:

Սպիտակ ուռենին ցուցաբերում է ջերմիջեցնող, հակաբորբոքային, ցավազրկող ազդեցություն:

Անոթային ադատոդան պարունակում է վազիցին և վազիցինոն ալկալոիդներ: Այն ունի բրոնխալայնիչ, խխահան ազդեցություն, նվազեցնում է խորխի մածուցիկությունը և բարձրացնում է բրոնխային էպիթելի թարթիչների շարժունակությունը, որը նպաստում է խորխի վերացմանը: Այն նպաստում է սուրֆակտանտի առաջացմանը , որը շնչառական մկաններին ապահովում է «ներշնչում/արտաշնչում» կատարելու լիարժեք ունակություն: Այն ունի նաև հակաասթմատիկ ազդեցություն ՝ պաշտպանելով բրոնխակծկումներից , որոնք առաջանում  են հիստամինի գործառնությունից:

 

Անուշաբույր մանուշակն ունի հակահիստամինային , խխահան, ջերմիջեցնող, քրտնաբեր ազդեցություն:

Հարթ մատուտակն ունի խխահան  և հակաբորբոքային ազդեցություն: Մատուտակի բաղադրիչ տարր հանդիսացող գլիցիրիզինային թթուն ունի իմունոստիմուլյատոր գործառույթ՝ բարձրացնելով ինչպես տեղային, այնպես էլ ամբողջ իմունիտետը:

Չինական թեյը ունի միզամուղ, տոնուսը բարձրացնող ազդեցություն և համարվում է կապող միջոց:

Սովորական սամիթը ուժեղացնում է բրոնխների սեկրետոր գործառնությունը և թողնում է լորձալույծ ազդեցություն, ինչպես նաև ունի  հականեխիչ և հակաբորբոքային  հատկություն:

Գնդաձև էվկալիպտը ունի հականեխիչ հատկություն, հատկապես  ստրեպտոկոկի, ստաֆիլակոկի նկատմամբ և թողնում է հակաբորբոքային ազդեցություն: Խթանում է վերականգնողական գործառնությունը, բարձրացնում է հյուսվածքների դիմակայունությունը հիպոքսիայի ժամանակ:

Դեղատու կատվախոտը նվազեցնում է նյարդային կենտրոնական համակարգի գրգռվածությունը, թուլացնում է  հարթամկանային օրգանների կծկումները:

<<Լինկաս>> ՍՇՎ գրանուլները խորհուրդ են տրվում գրիպի և մրսածության առաջին նախանշանների ժամանակ:

Բուսական պատրաստուկ <<Լինկաս>> ՍՇՎ-ն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները սուր շնչառական հիվանդություննրի ախտանշանները վերացնելու համար:

  • Իջեցնում է ջերմությունը
  • Թուլացնում է թունավորման ախտանիշները
  • Նպաստում է ռինիտի, ֆարինգիտի, տրախեիտի նախանշանների արագ վերացմանը
  • Թեթևացնում է հազը
  • Ունի ջերմիջեցնող , հակաբորբոքային, իմունոմոդուլյատոր և խխահան ազդեցություն:
  • Զգալիորեն բարելավում է ընդհանուր վիճակը
  • Հարմար է օգտագործման համար և արտադրվում է ջրում արագ հալչող գրանուլի տեսքով:
  • Չի առաջացնում քնածություն և չի ազդում բարձր կենտրանացվածություն, արագություն և ուշադրություն պահանջող գործունեությունների վար
  • Արագ հալչում է տաք ջրում
  • Ունի հաճելի համ

Շաքար չպարունակող <<Ինստի>>-ն  <<Ինստի>> պատրաստուկի արտադրման լրացուցիչ ձևն է: Նախատեսված է շաքարային դիաբետ, էքսուդատիվ դիաթեզ ունեցող հիվանդների և ցածր կալորիականությամբ սննդակարգով սնվող մարդկանց համար.

Յուրաքանչյուր գրանուլի սաշետ պարունակում է մզվածքներ

Ակտիվ նյութեր

  • Սպիտակ ուռենի                              750 մգ
  • Անոթային ադատոդան                   300 մգ
  • Հարթ մատուտակ                             550 մգ
  • Չինական թեյ                                     125 մգ
  • Անուշաբույր մանուշակ                  100 մգ
  • Դեղատու կատվախոտ                    100 մգ
  • Սովորական սամիթ                         75  մգ
  • Գնդաձև էվկալիպտ                          35 մգ

Սուր  շնչառական  վարակների /ՍՇՎ/  ախտանշանային բուժում /ջերմության բարձրացում մինչև 38 °С, գլխացավ, քթի փակվածություն, հազ, ցավ կուլ տալու ժամանակ/:

Մեծահասակների համր ՝  օրական 2-3 անգամ մեկական սաշետ:

Սաշետն անհրաժեշտ է լուծել մեկ բաժակ տաք ջրի մեջ և խմել դանդաղ:

Բուժման տևողությունը ՝ 7-8 օր:

Մեկ փոքրիկ կապոցի /սաշետ/  մեջ 5.6 գ գրանուլ և 5 ու 10 փոքրի կապոց /սաշետ/  մեկ փաթեթի մեջ: