Линкас пастилки от кашля

Линкас пастилки от кашля

Լինկաս պաստեղները կոմպլեքս պատրաստուկներ են, որոնց ազդեցությունը հիմնված է բաղադրիչ տարրերի հատկությունների վար:

Անոթային ադատոդան ունի լորձալույծ  /նվազեցնում է գեղձազատուկի մածուցիկությունն ու խտությունը/, հակաբորբոքային , բրոնխալույծ  / վերացնում է բրոնխների ջղակծկումները/ ,  խխահան և հակաասթմային ազդեցություն:

Հարթ մատուտակի ընդերացողունի և արմատի մեջ կա գլիցիրիզին, գլիցիրինիզային թթու,  կալիումային  ու կալցիումային աղեր, ֆլավոնային գլիկոզիդներ, վիտամիններ, եթերայուղ, դառը միացություններ  և այլն: Այն ունի իմունոստիմուլյատոր, հակաօքսիդիչ, խխահան, կծկանքալույծ, հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն:

Երկարավուն պղպեղը  ունի հականեխիչ , խխահան և հակաբորբոքային ազդեցություն:

 

Բուրավետ մանուշակն ունի հակամանրէային ազդեցություն: Այն ունի ջերմիջեցնող /պարունակում է մեթիլսալիցիլատ/ , հանգստացնող, կծկանքալույծ և հակաբորբոքային հատկություններ: Մեղմացնում է հազը, վերացնում է գրգռվածությունը և նպաստում է խորխի արագ վերացմանը:

Դեղատու զոպան պարունակում է դիոսմին և ունի խխահան, քրտնաբեր, հակաալերգիկ, կծկանքալույծ և միզամուղ ազդեցություն:

Մեծ մատնունին համարվում է խխահան միջոց:

  • Թեթևացնում և մեղմացնում է հազը:
  • Պաստեղների դանդաղ հալչելու դեպքում, դեղամիջոցները հավասարապես ծածկում են լորձաթաղանթը՝ նվազեցնելով կոկորդի բորբոքվածությունն ու ցավը:
  • Պաստեղներում կան դեղաբույսերի մզվածքներ , որոնք ունեն կոմպլեքս խխահան, հակաբորբոքային, հականեխիչ և ցավազրկող ազդեցություն:

Արտադրվում է նարինջի, մեղրի ու կիտրոնի և անանուխի համերով:

Մեկ դեղահաբը պարունակում է մզվածքներ

  • Անոթային ադատոդա              30 մգ
  • Հարթ մատուտակ                      7 մգ
  • Երկարավուն պղպեղ                6 մգ
  • Բուրավետ մանուշակ               2 մգ
  • Դեղատու զոպա                          3 մգ
  • Մեծ մատնունի                           3 մգ

Ախտանշական բուժում շնչառական ուղիների հիվանդությունների / որոնք ուղեկցվում  են հազով և կոկորդի ցավով/ ժամանակ:

Դեղաչափ մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների համար:

Ամեն 2-3 ժամը մեկ մեկական պաստեղ պահել բերանում մինչև վերջինս ամբողջությամբ  կլուծվի:

Առավելագույն օրական դեղաչափը 8 պաստեղն է;

Մեկ փաթեթի մեջ 16 պաստեղ: