Линкас сироп

Линкас сироп

Լինկաս օշարակը կոմպլեքս պատրաստուկ է , որի ազդեցության հիմք են հանդիսանում բաղադրիչ տարրերը.

Անոթային ադատոդան  ունի լորձալույծ  /նվազեցնում է գեղձազատուկի մածուցիկությունն ու խտությունը/, հակաբորբոքային , բրոնխալույծ  / վերացնում է բրոնխների ջղակծկումները/ ,  խխահան և հակաասթմային ազդեցություն:

Երկարավուն պղպեղը պարունակում է պիպերին ալկալոիդ, ունի հականեխիչ , խխահան և հակաբորբոքային ազդեցություն:

Լայնատերև կորդիան  ունի հականեխիչ, ցավազրկող և ջղակծկումները կանխող  /կծկանքալույծ/ ազդեցություն:

 

Դեղատու տուղտը պարունակում է բազմաշաքարներ /պոլիսախարիդ/ , օսլա, պեկտին, շաքար, ասպարագին, կարոտին, լեցիտին, ֆիտոստերին, հանքային աղեր և ճարպային յուղեր: Լինելով պաշտպանիչ միջոց՝ այն փափկեցնում է բորբոքային փառը /օրինակ, կոկորդի լորձաթաղանթի փառը/  , ունի խխահան և հակաբորբոքային ազդեցություն:

Հարթ մատուտակի ընդերացողունի և արմատի մեջ կա գլիցիրիզին, գլիցիրինիզային թթու,  կալիումային  ու կալցիումային աղեր, ֆլավոնային գլիկոզիդներ, վիտամիններ, եթերայուղ, դառը միացություններ  և այլն: Այն ունի իմունոստիմուլյատոր, հակաօքսիդիչ, խխահան, կծկանքալույծ, հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն:

Խոլնջանը համարվում է ուժեղ խխահան միջոց: Պարունակում է եթերայուղեր, գալանգին, ալպինին, կամֆերիդ:

Դեղատու զոմիան պարունակում է դիոսմին և ունի խխահան, քրտնաբեր, հակաալերգիկ, կծկանքալույծ, դիուրետիկ ազդեցություն;

Բուրավետ մանուշակն ունի հակամանրէային, ջերմիջեցնող /պարունակում է մեթիլսալիցիլատ/ , հանգստացնող, կծկանքալույծ և հակաբորբոքային ազդեցություն: Մեղմացնում է հազը, վերացնում է գրգռվածությունը և նպաստում է խորխի արագ վերացմանը:

Սովորական ունաբը պարունակում է վիտամիններ /A,B,C, b կարոտին/ , ամինաթթուներ,միկրոէլեմենտներ, ճարպեր, օրգանական թթուներ: Այն ունի խխահան, տոնուսը բարձրացնող և հակամանրէային ազդեցություն,  թեթևացնում է կոկորդի ցավը: Վերին շնչուղիների բորբոքային պրոցեսների ժամանակ ծառայում է որպես փափկեցնող և հակահազային միջոց /լարինգիտ, բրոնխիտ, տրախեիտ/:

Ծաղկատերևավոր իշհոտոտը  ունի ջերմիջեցնող և տոնուսը բարձրացնող ազդեցություն, նպաստում է շնչահեղձության նվազմանը:

  • Նվազեցնում է հազի ուժգնությունը
  • Թուլացնում է չոր և գրգռված հազը
  • Հեշտացնում է խորխաբերությունը
  • Ունի հակաբորբոքային, կծկանքալույծ և բրոնխալույծ ազդեցություն
  • Հեշտացնում է շնչառությունը
  • Մեղմացնում է թունավորմյան ախտանիշները
  • Կլինիկորեն հաստատված է, որ 12 տարեկան և բարձր տարիքի երեխաները կարող են կիրառել այս պատրաստուկը
  • Ունի հաճելի համ, չի պարունակում ալկոհոլ:

10 մլ օշարակը պարունակում է

ակտիվ նյութեր՝

/չոր մզվածքներ/

  • Անոթային ադատոդայի տերևներ                                           600 մգ
  • Հարթ մատուտակի արմատներ                                               75 մգ
  • Երկարավուն պղպեղի արմատներ և պտուղ                        100 մգ
  • Բուրավետ մանուշակի ծաղիկներ                                            25 մգ
  • Դեղատու զոմիայի տերևներ                                                     50 մգ
  • Խոլնջանի                         արմատներ և ընդերացողուն            50 մգ
  • Լայնատերև կորդիայի պտուղներ                                            100 մգ
  • Դեղատու տուղտ                                                                          100 մգ
  • Սովորական ունաբի պտուղներ                                                100 մգ
  • Ծաղկատերևավոր իշհոտոտի տերևներ և ծաղիկներ            100 մգ

Շնչուղիների՝  դժվար վերացող խորխով ուղեկցվող , ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների / սուր շնչառական հիվանդություններ, գրիպ, տրախեիտ, բրոնխիտ, տրախեոբրոնխիտ , թոքաբորբ, «ծխողների»  բրոնխիտ և այլն/ սիմպտոմատիկ թերապիա:

12-18 տարեկան երեխաների համար – օրական 4 անգամ 1 թեյի գդալ /5մլ/:

Մեծահասակների համար – օրական 3-4 անգամ 2 թեյի գդալ /10 մլ/:

Օգտագործման տևողությունը – 5-7 օր:

Մեկ սրվակի մեջ 90,120,150 մլ օշարակ:

Skip to toolbar
Developed by WEBKITCHEN agency