<>- ի պատրաստուկները մշակված են հատուկ բանաձևով և չունեն 100% նմանօրինակներ: Կան որոշ պատրաստուկներ, որոնք ունեն նման ազդեցություն, բայց բաղադրիչները տարբեր են:
<> - ի բոլոր պատրաստուկները ստեղծված են բույսերի հիմքից և իրենց բաղադրության մեջ միայն պարունակում են բնական տարրեր:
Այն բոլոր հումքերը, որոնք օգտագործվում են<> - ի պատրաստուկների արտադրությանհ ամար, ձեռք են բերվում Պակիստանից և Հնդկաստանից: Նշված երկրներն ունեն բոլոր անհրաժեշ տպայմանները, որոնց թվին են պատկանում թունաքիմիկատների և արդյունաբերական թափոնների կողմից չաղտոտված բերրի հողերը, բարենպաստ կլիմայական պայմանները, բուսական հումքն աճեցնելու դարերից եկած ավանդույթները: Պակիստանում արդյունաբերությունը զարգացածչէ, բնակչության 70-75% -ը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Ընկերության հիմնական քաղաքականությունը հումքը հենց արտադրող երկրից ձեռք բերելնէ: Դա հնարավորություն է տալիս վերահսկելու դուրս բերվող պատրաստուկի որակը:
Բուսական հիմք ունեցող պատրաստուկները սովորաբար բազմատարր են լինում և հաճախ բաղադրության մեջ ներառում են մի քանի դեղատուբույսեր , որոնք ունեն թեթև կումուլյատիվ /կուտակային/ ազդեցոթություն և հիմնական դեպքերում վտանգ չեն սպառնում առողջությանը: Երկարատև և առանց դադարի կիրառման դեպքում անհրաժեշտ է բժիշկի խորհրդատվություն:
<<Հերբիոն>> ընկերությունը միշտ հոգ է տանում իր արտադրանքի որակի մասին պատրաստման բոլոր փուլերում , սկսած հումքից մինչև պատրաստի արտադրանք: Արտադրության միջոցները և պատրաստված դեղերի որակը համապատասխանում են պատշաճ արտադրական գործունեության միջազգային չափանիշներին: Ստեղծվել է արտադրության ընթացքում որակի վերահսկման բաժին , որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, կան բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք ապահովում են որակի և ստանդարտավորման մշտական և արդյունավետ վերահսկում: Տեխնոլոգիական գործընթացի յուրաքանչյուր փուլի մշտական վերահսկողության շնորհիվ ընկերությունը երաշխավորում է արտադրված պատրաստուկների բարձր որակը, որն էլ իր հերթին թույլ է տալիս հասնել գլխավոր նպատակին՝ հասարակությանը ապահովել արդյունավետ և բարձրորակ դեղամիջոցներով:
Գրիպի և մրսածության դեմ պայքարող պատրաստուկների շարքում կան շաքար չպարունակող <<Լինկաս>> օշարակ և <<Ինստի>> առանց շաքարի հատիկներ, որոնք չեն պարունակում սախարոզ և անվտանգ են շաքարային դիաբետ ունեցող և ցածր կալորիականություն ունեցող սննդակարգով սնվող մարդկանց համար: Նախքան օգտագործելը խնդրում ենք խորհրդակցել բժիշկի հետ:
Քիչ հետազոտությունների պատճառով մենք խորհուրդ չենք տալիս հղիներին և կերակրող մայրերին օգտագործել այս պատրաստուկը: Ավելի մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիմել բժիշկի:
<> - ի պատրաստուկների օգտագործումը այլ դեղորայքային միջոցների հետ միաժամանակ կարող է առաջացնել անցանկալի հետևանքներ: Միաժամանակյա օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել բժիշկի խորհրդատվությանը:
Բուսական հիմք ունեցող պատրաստուկնեը շատ ավելի անվտան գեն, քան քիմիական հիմք ունեցող դեղերը, և այդ իսկ պատճառով 1 տարեկանից բարձր երեխաների համար այդ պատրաստուկների մեծ մասն անվտանգ է: Բուսական հիմք ունեցող պատրաստուկների կարևորագույն հատկությունը բնական լինելն է, և վերջիններիս ազդեցությունը շատ ավելի մեղմ է: Բայց պետք չէ մոռանալ դեղերի որոշ բաղադրիչների նկատմամբ առկա անհատական ալերգիայի մասին : Այդ իսկ պատճառով նախքան կիրառումը խորհուրդ ենք տալիս դիմել բժիշկի:
<> - ի պատրաստուկները դեղորայքային միջոցներ են և այդ իսկ պատճառով ունեն հակացուցումների իրեն ցշարքը: Դրանք են.
1. Գերզգայունություն պատրաստուկի բաղադրիչ տարրերի նկատմամբ
2. Շաքարային դիաբետ
3. Սրտի օրգանական հիվանդություններ / միոկարդիտ, պերիկարդիտ, սրտամկանի ինֆարկտ/, զարկերակային գերճնշում
4. Լյարդի և երիկամի գործառնության խանգարում
5. Բարդ աստիճանի ճարպակալում
Նախքան օգտագործելը անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ:
Հիմնականում բուսական հիմք ունեցող պատրաստուկները չեն ազդում զգոնության վրա ավտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցների վարման ժամանակ, սակայն որոշ պատրաստուկների բաղադրիչ տարրեր կարող են թուլացնել զգոնությունը:
Եթե նկատել եք զգոնության թուլացում, գլխապտույտ կամ այլ նախանշաններ, որոնք ազդում են ավտոտրանսպորտային միջոցների վարման վրա, անհրաժեշտ է դադարեցնել պատրաստուկի օգտագործումը և խորհրդակցել բժիշկի հետ:
<> - ի պատրաստուկներ կարող եք գնել տեղի դեղատներից:
Հաջողությամբ ներկայացնելով իր կարգավիճակը որպես ժամանակակից արտադրության ընկերություն՝ այն ձեռք է բերել պատշաճ արտադրական գործունեության վկայագիր, ինչպես նաև որակիկառավարման համակարգերի ISO 9001-2008 , ISO 14000 և ISO 22000 վկայագրեր, եվրոպական համապատասպանության սերտիֆիկատ:
Պատշաճ արտադրական գործունեության վկայագիրը (GMP, Good manufacturing practices) ստանդարտների համակարգ է, որոնց հետևում են արտադրողները՝ ապահովելու իրենց արտադրանքի պատշաճ որակը, անվտանգությունը, մաքրությունը, արդյունավետությունը և վավերականությունը: Պատշաճ արտադրական գործունեության վկայագիրը փաստում է այն մասին, որ արտադրանքը արտադրված է պահանջվող խիստ պայմաններին համապատասխան, չի ներառում իր մեջ կողմնակի նյութեր, ինչպես նաև փաթեթավորված է անհրաժեշտ ձևով և երաշխավորում է բոլոր հատկությունների պահպանումը մինչև պիտանելիության ժամկետի լրանալը: