Альфагин капсулы
Альфагин капсулы
Ալֆագինը բուսական կոմպլեքս պատրաստուկ է, որի ազդեցության հիմք են համարվում բաղադրիչ հանդիսացող բույսերը:
Ժենշենը համարվում է ամենաուժեղ հարմարածինը /ադապտոգեն/ , որն օգնում է օրգանիզմին հարմարվելու սթրեսին և շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններին: Այն ազատում է հոգնածության զգացումից, նվազեցնում է սթրեսը, բարձրացնում է մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը, վերացնում է ականջի մեջ եղած աղմուկը, բարելավում է տեսողությունը: Ժենշենն ունի ընդհանուր կազդուրիչ հատկություն և այդ իսկ պատճառով արժեքավոր միջոց է համարվում այն մարդկանց համար, ովքեր ունեցել են երկարատև ծանր հիվանդություն և գտնվում են հետվիրահատական փուլում:
Փշոտ էլեուտերոկոկը ունի խթանիչ և տոնուսը բարձրացնող հատկություն: Բարելավելով գլխուղեղի հյուսվածքների միկրոշրջանառությունը /արյան շրջանառություն/ ՝ խթնում է մտավոր աշխատունակությունը: Այն բարձրացնում է մկանային աշխատունակությունը, բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա ՝ լայնացնելով արյան անոթները և կարգավորելով նյութափոխանակությունը վերջիններիս ներքին թաղանթում, բացի այդ այն կանխում է նաև աթերոսկրելոզի առաջացումը; Կլինիկորեն ապացուցված է էլեուտերոկոկի ազդեցությունը գերհոգնածության, պսիխոէմոցիոնալ սթրեսների և վերականգնման /հիվանդությունից հետո/ ժամանակ;
Փշահաղարջ /Էմբլիկա/ դեղատուն գրգռում է ախորժակը, բարելավում է մարսողությունը, խթանում է էրիթրագոյացումը, սպիտակուցների կենսասինթեզը, նպաստում է մեզենքիմային հյուսվածքների /դենտին և կոլագեն/ կանոնավոր վերարտադրությանը; Կենսաբանորեն ակտիվ բնական С վիտամինի մեծ քանակությունը նպաստում է, որպեսզի այս դեղաբույսը ունենա հակաօքսիդիչ հատկություն / համարվում է արգելակիչ ազատ ռադիկալների համար/: Այն ունի իմունախթանիչ ազդեցություն;
Առվույտի սերմացուն բարելավում է ախորժակը աղաթթվի և պեպսինի արտադրության հաշվին: Այն ունի ընդհնաուր կազդուրիչ հատկություն հատկապես մրսածության և ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Այն բարձրացնում է սթրեսակայունությունը, օգնում է գերհոգնածության և դեպրեսիայի ժամանակ; Սապոնինները նպաստում են, որպեսզի արյան մեջ նվազի խոլեստերինի քանակությունը ՝ կանխելով աթերոսկրելոզի առաջացումը, ամրացնում է սրտանոթային համակարգը; Առվույտը հարուստ է քլորոֆիլներով, որը օգնում է սակավարյունության ժամանակ;
Հունական հացհամեմը նպաստում է ենթաստամոքսային գեղձի ընդհանուր սեկրեցիային /գեղձազատուկ/, բարելավում է մարսողությունը: Ունի ընդհանուր կազդուրող և տոնուսը բարձրացնող հատկություն, վերականգնում է օրգանիզմի ֆիզիկական ուժերը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը;
- Հիմնական հատկություններ
- Բաղադրությունը
- Օգտագործման ցուցումներ
- Օգտագործման եղանակն ու դեղաքանակը
- Դեղաձև
Տոնուսը բարձրացնող բուսական պատրաստուկ
- բարձրացնում է մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը
- թուլացնում է նյարդային լարվածությունը, հոգնածությունը և գերհոգնածությունը
- օգնում է, որպեսզի օրգանիզմը դիմակայի սթրեսին
- ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանողական ուժերը, ամրացնում է իմունիտետը
- գրգռում է ախորժակը
- նպաստում է հիվանդությունից հետո արագ վերականգնմանը, բարելավում է ինքնազգացողությունը հիվանդություններից հետո
- ունի ընդհանուր կազդուրիչ և անտիօքսիդանտ հատկություններ
Օշարակի 5 մլ-ը պարունակում է՝
Մզվածքներ՝
- Ժենշեն 50 մգ
- Փշոտ Էլեուտերոկոկ 200 մգ
- Առվույտի սերմացու 500 մգ
- Փշահաղարջ դեղատու 800 մգ
- Հունական հացհամեմ 500 մգ
- Հոգնածություն
- Նեվրասթենիա
- Մտավոր հոգնածություն
- Թերի սնունդ
- Վերականգնողական փուլ
- Վատ ախորժակ
Մեծահասակների համար – օրական 2 դեղապատիճ
Պատրաստուկը ընդունել ուտելուց հետո՝ առավոտյան և երեկոյան:
Բուժման տևողությունը՝ 30 օր:
Մինչև 18 տարեկանը խորհուրդ է տրվում օգտագործել այս դեղի օշարակը:
20 և 60 դեղապատիճ